00:00:00

Լեւոն Արոնյանի կնոջ վիճակը միջին ծանրության է. պատրաստվում է նոր վիրահատության

16:32, 19 մարտ 2020 Պատահարներ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին անցել է 2 վիրահատություն, պատրաստվում է եւս 2 վիրահատության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրխինյանը։ Նա նշեց, որ Արիաննեի վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արիաննե Կաոլին, դեռեւս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր