00:00:00

«Դատախազական հսկողությունը պատժողական բնույթ ունի». Թաթոյանի այս հայտարարությունը դուր չեկավ Արթուր Դավթյանին

15:21, 19 մարտ 2020

Ընդհանուր առմամբ դատախազական հսկողությունն այս փուլում պատժողական բնույթ ունի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Սրա հետ համաձայն չէր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա նկատեց, որ հետաքրքիր է, որ այդպիսի դիրքորոշում ունենալով հանդերձ ՄԻ պաշտպանը կարծում է, որ անգամ եթե կալանավորների դիմումը հանձնաժողովը մերժում է, ապա հարցը պետք է հասնի դատախազին: «Հիմա եթե մեղադրական թեքում ունի, էլ մերժման պարագայում ինչու եք ուզում դատախազի  տիրույթում դա հայտնվի»: Նշենք, որ Թաթոյանն առաջարկում էր, որ եթե դատապարտյալը կամ կալանավորը դիմում է ծանր հիվանդության հիմքով խափանման միջոցը փոխելու համար, եւ հանձնաժողովը մերժում է, այդ դեպքում նույնպես հարցը պետք է հասնի դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր