00:00:00

Թեհմինա Վարդանյանը «դեղին քարտ» տվեց Հայկ Մարությանին

13:25, 19 մարտ 2020

«Երևանի 2019 թվականի բյուջեի 30% թերակատարման հետ կապված որևէ փոխքաղաքապետ կամ վարչության պետ նկատողություն ստացե՞լ է»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին։ Քաղաքապետը նշեց, որ որևէ դժգոհություն ունենալու դեպքում, երբ կա թերացում, թե՛ բանավոր, թե՛ գրավոր նկատողություններ տալիս է։ Թեհմինա Վարդանյանը հայտարարեց՝  քանի որ ավագանին էլ  քաղաքապետի աշխատանքը գնահատելու համար է, ինքը քաղաքապետին բանավոր նկատողություն է տալիս՝ դեղին քարտ, քանի որ բյուջեի կատարողականն իսկապես խայտառակ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր