00:00:00

Խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ

13:17, 19 մարտ 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության բանակի հրամկազմին՝ քննարկված հարցերին համակարգված լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր