00:00:00

Կրակոցներ Երևանում. կա զոհ

10:35, 19 մարտ 2020 Պատահարներ

Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել, մեկ մարդ մահացել է։ Ահազանգը ստացվել է առավոտյան 05։20-ի սահմաններում։ «Առավոտյան 05։20-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եկմալյան 1/1 շենքի բնակարաններից մեկի մոտ կրակոցի ձայներ են լսվել։ Այլ մանրամասներ այս պահին չկան»,- նշեցին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 օպերատիվ կառավարման կենտրոն նույնպես ահազանգ է ստացվել։ «Մենք նույնպես ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել մեր ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը: Նրանք հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի այդ պահին տանը գտնվող ընտանիքի անդամներին, հարազատներին»,- ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր