00:00:00

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը կայուն է. սկսել է աննշան շարժել ոտքն ու ձեռքը

23:06, 18 մարտ 2020

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը գնահատվում է կայուն, երեխան դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, գրում է Armtimes.com-ը։ Աղջիկն օրվա մեծ մասը քնեցվում է, արթուն ժամանակ գիտակից է, կարողանում է կոնտակտի մեջ մտնել բուժանձնակազմի հետ: Այս մասին ՀԺ-ի հետ զրուցում ասաց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Այս պահին կարևոր այլ նորություն էլ կա: «Աղջիկը, թեև աննշան, բայց սկսել է շարժել ձախ ոտքն ու ձախ ձեռքը, ինչն անցած օրերի ընթացքում չէր կարողանում: Աղջիկը նաեւ ժպտում է բժիշկներին, ջուր է ուզում, այսինքն հաղորդակցվում է: Նրա հետ անընդհատ աշխատում են նաեւ հոգեբանները»,-ասաց Դերձյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր