«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Աթենա Մանուկյանը մրցույթի պաշտոնական չեղարկումից հետո գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հորդորելով իր թիմին չհուսահատվել: Երգչուհին շեշտել է, որ իրենց աշխատանքն անպայման կգնահատվի, և ամեն բան դեռ առջևում է:
«Թանկագիններս, վերջ: Պետք է իմանալ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ծրագրել, ուրեմն ավելի լավ բան է տեղի ունենում: Հիմա ես հավատում եմ դրան: Բարին դա էր: Ժամանակը դա ցույց կտա»,- նշել է երգչուհին: