00:00:00

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

22:27, 18 մարտ 2020

Հայաստանի տարածքում, մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դիլիջանի (միայն բեռնատարների համար), Սպիտակի, Ջաջուռի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք է) դժվարանցանելի են: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Լոռու մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր