00:00:00

Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում․ ՊՆ

21:38, 18 մարտ 2020

Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ •Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ •Այս պահին քննարկումներ չեն իրականացվում։ •Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- գրել է նա։ Նշենք, որ լրագրողներն ավելի վաղ հարց էին ուղղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ ուսումնական տարվա ավարտը եւ ավարտական քննությունները հետաձգելու եւ դրանով պայմանավորված՝ ամառային զորակոչի ենթակա շրջանավարտների ընդունելության քննություններին մասնակցելու վերաբերյալ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել էր, որ ուստարվա ավարտի ժամկետի փոփոխության հարցը դեռեւս պարզ չէ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր