00:00:00

ԱԳՆ-ն՝ ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին

21:32, 18 մարտ 2020

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են․ «Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում (ժամկետը կարող է հետագայում երկարաձգվել՝ ըստ անհրաժեշտության) դեպի «Եվրոպական միություն +1» տարածք (որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ 4 երկրներին՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը՝ այս երկու երկրի կողմից սույն սահմանափակմանը միանալու մասին որոշում կայացնելու դեպքում) այլ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար: Սույն սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիություն չունեցող հետևյալ անձանց վրա՝ ✅ երկարատև կացության կարգավիճակ ունեցող անձինք, ✅ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներ, ✅ բժշկական անձնակազմ, առողջապահության ոլորտի մասնագետներ, ✅ սահմանապահ աշխատակիցներ, ✅ ապրանքների փոխադրմամբ զբաղվող անձինք,, ✅դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում, ✅տարանցիկ ճամփորդներ՝ ներառյալ նրանք, ովքեր հյուպատոսական աջակցությամբ են հայրենադարձվել, ✅անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան՝ հրամայական կարևորություն ունեցող հարցերով, ✅միջազգային պաշտպանության կարիք ունեցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք: ԵՄ անդամ երկրներն իրենք պետք է ապահովեն սույն սահմանափակման կյանքի կոչումը։ Միացյալ Թագավորության և Շենգենյան գոտու ասոցացված անդամ, սակայն ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկրների՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Լիխտենշտեյնի քաղաքացիների վրա առաջարկվող սահմանափակումը չի տարածվելու։ Հարկ է նշել, որ ՄԹ դեռևս չի հայտարարել այլ երկրներից իր երկիր մուտքի արգելքի մասին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր