00:00:00

ԱԱՏՄ-ն սահմանային անցակետերում բեռնատարներն ախտահանելու ցուցումներ չունի

21:11, 18 մարտ 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սահմանային անցակետերում հանրապետություն մուտք գործող բեռնատարների վարորդների ջերմաչափումից բացի այլ գործողություններ չի իրականացնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Այս հարցը քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովում, ինչպես նաև պարետատան քննարկումներում։ Առողջապահության նախարարության կողմից մենք չունենք ցուցում, որպեսզի սահմանային անցակետերում բեռնատարներն ախտահանվեն, քանի որ մեքենաները վիրուսը տեղափոխող չեն։ Եղել է դեպք, երբ մենք ՀՀ հյուսիսային սահմանից Ուկրաինայից ժամանած բեռնատար ավտոմեքենայի վարորդի ենք մեկուսացրել։ Տվյալ մեքենայի վարորդին փոխարինող մյուս վարորդի գալուց առաջ մեր աշխատակիցները մեքենան կայանել են ՊԵԿ մաքսային տարածքում և ախտահանել խցիկը։ Առաջին վարորդին մենք հոսպիտալացրել ենք և այժմ բուժհաստատությունում համապատասխան միջոցառումներ են իրականացվում»,- նշեց Ավագյանը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր