00:00:00

Պարետատունը քննարկել է աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցների տրամադրումը պարտադրող նախագիծ

21:35, 18 մարտ 2020

Արտակարգ դրության պարետատանը շրջանառության մեջ է դրվել ընկերությունների աշխատակիցներին անհատական պաշտպանիչ միջոցներ տրամադրելը գործատուի համար պարտադիր դարձնող ցուցման նախագիծ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: «Քաղաքացիները նշում էին, որ գործիքակազմ չկա, որպեսզի գործատուներին պարտադրվի աշխատողներին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով, ինչպես նաև պարտադրվի ապահովել Հայաստանում գործող սանիտարահիգիենիկ նորմերը՝ հաշվի առնելով վարակի սրացումն ու հնարավոր ռիսկերը: Այդ նպատակով, մեր կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է, կարծում եմ՝ մինչև օրվա վերջ կունենանք վերջնական տեսքը, որն էլ ուժի մեջ կմտնի»,- ասաց Ավագյանը: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր