00:00:00

Գյումրի-Աշոցք և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհները փակ են

21:24, 18 մարտ 2020

Հայաստանի տարածքում, մարտի 18-ի ժամը 19:20-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի և Լոռու մարզերում (բացի Վանաձոր քաղաքից), Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր