00:00:00

Տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են նպաստել վարակի տարածմանը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

20:36, 18 մարտ 2020

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ուշադրություն ‼️ Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։ Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։
Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակների, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ‼️‼️ ՀԳ. Միասին, բայց ինքնամեկուսացված)))»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր