00:00:00

Ըմբռնումով մոտենալ ժամկետային զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

15:49, 18 մարտ 2020

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին: Ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային եւ միասնական ջանքերով պայքարելու եւ կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետեւանքները երկրի տնտեսության վրա: ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, եւ հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար: Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ. 1.            Անհարկի չմիջամտել համա¬ճա¬րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու¬թյան եւ այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա¬ռումներին, 2.            Գիտակցված եւ ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա¬րակակիր քաղաքացիների հետ բացառելուն, 3.            Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլ միջոցներ ուղարկելուց: 4.            Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար: Ցուցաբերելով առավելագույն զգուշություն եւ զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները: Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ եւ փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաեւ այս մարտահրավերը: Առողջություն եմ մաղթում բոլորիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր