00:00:00

Շիրակի մարզում գետնաբուք է. Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում

11:48, 18 մարտ 2020

Շիրակի մարզում գետնաբուք է, առկա է մերկասառույց: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնից՝ նշելով, որ  մարտի 18-ին ժամը 9.30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։ Սպասարկող ընկերություները կատարում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Մարզային իշխանությունները բնակիչներին խնդրում են երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր