00:00:00

Արմեն Սարգսյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

14:31, 18 մարտ 2020

Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։ Տղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում։ «Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր