00:00:00

Հիվանդների վիճակը բավարար է, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի

10:09, 18 մարտ 2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով հիվանդների վիճակը բավարար է: Բուժանձնակազմը նաև շնորհականություն է հայտնում քաղաքացիներին իրենց սատարելու ու օգնության առաջարկների համար: «Հերթական ծանր աշխատանքային օրվա ավարտը Հայաստանի ՄԻԱԿ բուժհաստատությունում`«Նորք» ԻԿՀ, որը զբաղվում է կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժմամբ։ Հիվանդների վիճակը բավարար, ընդհանուր մթնոլորտը հաղթահարելու և ապաքինվելու ոգով լի: Շնորհակալություն ողջ բուժանձնակազմին պրոֆեսիոնալ և սրտացավ աշխատանքի համար։ Շնորհակալություն Ձեզ, հարգելի քաղաքացիներ մեզ սատարելու և օգնության առաջարկների համար: Պատրաստ ենք ծառայել և ծառայում ենք Ձեր համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր