00:00:00

6 հազար դոլար՝ «100 փաստ նոր Հայաստանի» մասին գրքույկները տպագրելու համար

00:13, 18 մարտ 2020

2019 թվականի մայիսի 8-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսների ժամանակ ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի» մասին: Մինչ այս Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է երեք առանձին 100 փաստ ներկայացնել նոր Հայաստանի մասին: Այնուհետ, այդ փաստերը տպագրվում են փոքրիկ գրքույկների տեսքով եւ բաժանվում քաղաքացիներին: Irakanum.am-ը փորձել է պարզել, թե 100 փաստ պարունակող գրքույքների տպարգարական ծախսերը որքան են արժենում պետական բյուջեի վրա: Այսպես, վարչապետի աշխատակազմն այս ընթացքում տպագրել է նման 30 հազար հատ գրքույկ, որի համար վճարել է 2 մլն 825 հազար դրամ: Սա համարժեք է մոտ 6 հազար դոլարի: Ծառայությունը մոտուցել է Սուրեն Ղալաչյան ԱՁ-ն: Ի դեպ, նշենք, որ այս կազմակերպությունը նախորդ տարի էլ 3,6 մլն դրամի տպագրական ծառայություն է մատուցել առողջապահության նախարարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր