00:00:00

Արցախում մինչ այսօր կորոնավիրուսի կասկածանքով 13 քաղաքացուց վերցվել է փորձանմուշ․ դրանցից 12-ի արդյունքը բացասական է, մեկի պատասխանը պարզ կլինի վաղը․ ԱՀ ԱՆ

22:56, 17 մարտ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից  փորձանմուշ է վերցվել` ուղարկվել  լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ,  12 փորձանմուշի արդյունքները  բացասական են, 1-դեպքի  պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: «Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր