Ու թեեւ Հայաստանում առկա կորոնավիրուսի տարածվածությանը եւ արտակարգ դրությանը, որի պահանջն է 20 հոգուց ավելի մարդկանցով միջոցառում չկազմակերպել, Երեւանի ավագանին որոշել է մարտի 19-ին հերթական նիստը գումարել:
Նիստի օրակարգ ընդգրծված է 11 հարց: Քննարկվելու է Երեւանի զարգացման եւ բյուջեի կատարողականների հարցերը: Նիստի օրակարգ է ընդգրկվել նաեւ մեկ նախագիծ, որով նախատեսվում է «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությանը ավտոկայանատեղիի համար տարածք հատկացնել Երեւան քաղաքում: Նախագծից տեղեկանում ենք, որ Լեո փողոցի 54 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում քաղաքապետարանը ընկերությանը տրամադրելու է 41,73 գծմ տարածք՝ հինգ ավտոմեքենաների կայանման համար: Ինչպես պարզվում է սա պատահական տարածք չէ: Լեո փողոցի 54 հասցեում, որտեղ գտնվում է Հիդրոմետ ծառայության նախկին շենքը հյուրանոց է կառուցվում:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ հյուրանոցի շինարարությունն իրականացնում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը մինչ իշխանափոխությունը զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նույն աղբյուրի համաձայն՝ շենքը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին: