00:00:00

600 մարդ մեկուսացված է․ նախարար

22:01, 17 մարտ 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 78։ Տեղեկությունը Facebook—ի ուղիղ հեռարձակման ժամանակ հաղորդեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսոյանը։ Նրա խոսքով` 18 վարակակիրները ոչ մի ախտանշան չեն ունեցել։ Իսկ վեց նոր դեպքերն էլ կապված են եղել արտադրամասի վարակակիրի հետ։ «Եթե չհետազոտվեին, չէին էլ իմանա։ Մյուսներից միայն 2-ի մոտ էր թոքաբորբ հայտնաբերվել, հնարավոր է` բուժվել է, դեռ չգիտեն, որովհետև ռենտգեն հետազոտությամբ է դա պարզ դառնում, ռենտգենը ցուցված է 7-րդ օրը»,–ասաց նախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ 600 մարդ արդեն մեկուսացված են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր