00:00:00

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկառուներին առաջարկում է վարկի մարումների հետաձգում

01:32, 18 մարտ 2020 Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը` որպես սոցիալական պատասխանատվության դրսեւորում, ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե մայր գումարի եւ թե տոկոսների մարմանը։ «Մենք հստակ գիտակցում ենք, թե որքան կարեւոր է տվյալ որոշումը մեր բնակչության համար։ Հաճախորդների հարմարավետության ապահովումը հանդիսանում է մեր կարեւորագույն խնդիրը։ -     Բոլոր այն վարկառուները, ում վարկերի հերթական մարումները, ըստ մարման ժամանակացույցի, ընկած են մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, իրենց մարումները կարող են կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի (հետեւաբար՝ ուշացման համար տույժ եւ տուգանք չի հաշվարկվի)։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով (ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով)՝ - Մինչեւ 2 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3 ամսով, - 2-ից 4 տարի (ներառյալ) մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 4 ամսով, - 4-ից 5 տարի (ներառյալ) եւ ավելի մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 ամսով, - 5 տարի եւ ավելի մնացորդային ժամկետի դեպքում, վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 5 եւ ավելի ամսով։ -  Բոլոր այն վարկերի դեպքում, որոնց վերջնական/ամբողջական մարման օրն ընկած է մարտի 17-ից մայիսի 17-ը ժամանակահատվածում, վերջիններիս ամբողջական մարման ժամկետը կերկարաձգվի 2 ամսով, ինչը ուշացում չի համարվի։ - Վարկային գծերի եւ արտոնյալ եւ առանց արտոնյալ ժամանակահատվածի) վարկային քարտերի դեպքում մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում մարումների չկատարումը եւս ուշացում չի համարվի եւ չի կիրառվի տույժ եւ տուգանք, իսկ մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 2 ամսով։ Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուներին, որոնք շարունակում են ստանալ եկամուտներ եւ հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17 ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել իրենց վճարումները ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով։ Հիշեցնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից կարող եք օգտվել առանց բանկ այցելելու՝ առցանց եղանակով՝ Ինտերնետ, Մոբայլ եւ Վիդեո Բանկ հեռահար ծառայությունների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր