00:00:00

ՃՏՊ Երևան-Թալին ավտոճանապարհին. կա տուժած

21:17, 17 մարտ 2020 Պատահարներ

Մարտի 17-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Թալին ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1986 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գևորգ Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Մհեր Ա.-ն (ծնված 1977 թ.) հրաժարվել է բուժօգնությունից: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր