Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփին Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Դե ինչ սիրելի լրագրողներ, քանի որ ինչպես բխում է արտակարգ դրության որոշումից ամենավտանգավորը կորոնավիրուսի տարածման համար հենց դուք եք ?? ուրեմն ամենախիստ պատասխանատվությունն էլ ձեզ համար է՝
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է ՝
❗ ❗ Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`առաջացնում է տուգանքի նշանակում` 500- 800 հազար դրամի չափով:
Ընդ որում, ֆեյսբուքյան գրառում կատարողին ստիպելու են այն հեռացնի, իսկ դա վերարտադրող լրատվականին տուգանելու են։
Մյուս կողմից էլ՝ օրինակ՝
❗Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 50-70 հազար դրամի չափով:
Մնացածը տուգանքները՝ մեկնաբանության մեջ։
Հ.Գ. Ֆոտոն էլ, որ շատ անգույն չլինի))) Հիշենք լավ օրերի մասին։ Որ էլի գան...»։