00:00:00

Օտարերկրացու աշխատանքի թույլտվության ընթացակարգն ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով

19:07, 17 մարտ 2020

Հայասատանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, գործատուներ, օտարերկրացիներ, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել  [email protected], [email protected] հասցեներով: Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով: Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց: Հարգանքով՝ Հայասատանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր