00:00:00

Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

18:44, 17 մարտ 2020

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌՝ կորոնավիրուսի կասկածով։ Այդ մասին հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ հաստատեց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատեց Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխաները. դրանք բացասական են։ Քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր