00:00:00

Հատուկ ստորաբաժանման զինծառայողները երթարշավ են իրականացրել լեռնային պայմաններում

17:35, 17 մարտ 2020

4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մարտի 16-ին լեռնային պայմաններում իրականացրել են երթարշավ: ՊՆ-ից  հայտնում են, որ պարապմունքը միտված էր զինծառայողների պատրաստվածության, բարդ լեռնային պայմաններում կողմնորոշման եւ գործողությունների կազմակերպման գործնական հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ մարտական պատրաստականության մակարդակի բարձրացմանը: Բացի այդ, 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները մարտի 16-ին անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին եւ, ըստ նորմացույցների, ստուգել հրաձգային զենքի կիրառման հմտությունները:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր