00:00:00

Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌

17:23, 17 մարտ 2020

hetq.am: Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է‌ ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում,‌ ‌դեռևս‌ ‌չկա‌ ‌ կորոնավիրուսով‌ ‌վարակվածության‌ ‌հաստատված‌ ‌դեպք,‌ ‌երեկ՝‌ ‌մարտի‌ ‌16-ին‌ ‌ քաղաքացիներից‌ ‌նմուշառում‌ ‌են‌ ‌արել,‌ ‌ուղարկել‌ ‌Երևան՝‌ ‌Նորքի‌ ‌ինֆեկցիոն‌ ‌հիվանդանոց: Թեստի պատասխանը‌ ‌կստանան‌ ‌այսօր՝‌ ‌օրվա‌ ‌վերջում,‌ ‌մինչ‌ ‌օրս‌ ‌Արցախից‌ ‌Երևան‌ ‌ուղարկվել‌ ‌է‌ ‌42‌ ‌փորձանմուշ,‌ ‌նախորդ‌ ‌40‌ ‌փորձանմուշների‌ ‌պատասխանները‌ ‌եղել‌ ‌են‌ ‌‌բացասական‌։‌ Պետական‌ ‌հիգիենիկ‌ ‌և‌ ‌հակահամաճարակային‌ ‌տեսչության‌ ‌պետ‌ ‌Օֆելյա‌ ‌Հարությունյանը նշեց,‌ ‌որ‌ ‌Արցախի‌ ‌Հանրապետության‌ ‌պետական‌ ‌նախարար,‌ Կորոնավիրուսի‌ ‌տարածման‌ ‌կանխարգելման‌ ‌աշխատանքները‌ ‌համակարգող‌ ‌միջգերատեսչական‌ ‌ հանձնաժողովի‌ ‌նախագահ‌ ‌Գրիգորի‌ ‌Մարտիրոսյանից‌ ‌հրահանգ‌ ‌է‌ ‌ստացել ‌սահմանել‌ ‌խիստ‌ ‌հսկողություն,‌ ‌որն‌ ‌իրենից‌ ‌ենթադրում‌ ‌է‌ ‌կասեցնել‌ ‌ արտասահմանյան‌ ‌զբոսաշրջիկներին‌ ‌մուտքի‌ ‌արտոնագրի‌ ‌տրամադրումը,‌ ‌մարտի‌ ‌16-ից‌ ‌մինչև‌ ‌ապրիլի‌ ‌16-ը‌ ‌սահմանափակել‌ ‌պետական‌ ‌կառավարման‌  համակարգի,‌ ‌նրանց‌ ‌ենթակայության‌ ‌տակ‌ ‌գտնվող‌ ‌հաստատությունների‌ ‌աշխատակիցների‌ ‌մի‌ ‌մասի‌ ‌աշխատանքի‌ ‌ներկայանալը՝‌ ‌ պարտականություններն‌ ‌իրականացնելով‌ ‌հեռահար‌ ‌տարբերակով,‌ ‌մեկ‌ ‌շաբաթով‌ ‌կասեցնել‌ ‌մանկապարտեզների,‌ ‌կրթական‌ ‌բոլոր‌ ‌ հաստատությունների‌ ‌աշխատանքը,‌ ‌անհրաժեշտության‌ ‌դեպքում‌ ժամկետները‌ ‌կերկարաձգվեն։‌

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր