00:00:00

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

13:58, 17 մարտ 2020

«Յուքոմ ընկերության սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի։ Ընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Սիրելի հայրենակիցներ, երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարք գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդներին և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը: Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը հատուկ գրաֆիկով և պայմաններով.
  • Աշխատանքային ժամերն են ամեն օր ժամը 10:00-17:00
  • Բաժանորդները մուտք կարող են գործել սպասարկման սրահ միայն դիմակով
  • Բաժանորդները մուտքից առաջ պարտադիր ջերմաչափվելու են
Ծառայությունների և սարքավորումների ձեռքբերումը ամբողջությամբ տեղափոխվել է առցանց հարթակ` https://shop.ucom.am/: Վճարումները կարող եք իրականացնել uPay հավելվածի միջոցով, ինչպես նաև այլ հարթակներում` MegaPay,TelCell, EasyPay և այլ վճարման տերմինալներով կամ  հավելվածներով, ArCa համակարգի բոլոր բանկոմատներով և հավելվածով, բանկային մի շարք հավելվածներով և այլն: Միաժամանակ կրկին հավաստիացնում ենք, որ տեխնիկական աջակցման բոլոր բաժինները վերահսկում են ծառայությունների որակը 24/7 գրաֆիկով, որպեսզի բաժանորդները ունենան անխափան կապ: Հավելյալ տեղեկություններլինելուն պես կտեղեկացնենք: Առողջություն բոլորին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր