00:00:00

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

12:58, 17 մարտ 2020

Մարտի 16-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին և տվել համապատասխան հանձնարարականներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր