00:00:00

Քաղաքացիներն ահազանգել են. կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

13:50, 17 մարտ 2020

Մի խումբ քաղաքացիների դիմում-բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանի կաթնամթերքի արտադրությունում: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ.  տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն և չեն ունեցել սանգրքույկներ։ Բացի այդ, թողարկվող արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, հայերեն մակնշում, արտադրողը չի իրականացրել հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության ցուցանիշների, ինչպես նաև վնասակար նյութերի քանակության նկատմամբ լաբորատոր հսկողություն: Անհատ ձեռնարկատեր Յուրի Ռափյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր