00:00:00

Խոշոր վթար Լոռիում. բախվել են Opel-ն ու «ՊԱԶ»-ը. վերջինս շրջվել է. կա 19 վիրավոր

10:38, 17 մարտ 2020 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի եւ Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով «Պազ»-ը կողաշրջվել է. 19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող կարի ֆաբրիկայի աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր