00:00:00

Էջմիածնում աշխատակից-բնակիչ շփումը նվազեցվում է. քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ. Դիանա Գասպարյան

10:29, 17 մարտ 2020

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ՝ նվազեցնելու աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: «Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:
Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար: Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,- գրել է նա:
  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր