00:00:00

«Հրապարակ». Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը. փակ քննարկում է եղել

13:46, 17 մարտ 2020 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն հմուտ մասնագետների կողմից: Երեկ փորձեցինք Աշոտ Խուրշուդյանից պարզել քննարկման մանրամասները, սակայն վերջինը փոխանցեց, որ եղել է փակ քննարկում ու որոշում, որ չեն խոսելու այդ մասին: Ուշագրավ է, որ տնտեսության ճգնաժամային կառավարման լավագույն մասնագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը հրավիրված չի եղել, ինչը խոսում է այն մասին, որ անգամ նեղ վիճակում իշխանությունները չեն կարողանում հաղթահարել ամբիցիաներն ու նեղմտությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր