00:00:00

ԵԱՏՀ խորհրդի նիստը տեղի է ունեցել տեսակապի միջոցով, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

20:50, 16 մարտ 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը։ Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` վեց ամիս ժամկետով: Նիստի արդյունքներով նաև որոշվել է մինչև 2021թ․ վերջը վերացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների մաքսատուրքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր