00:00:00

Արցախի նախագահի խորհրդականը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում ենթադրաբար Ադրբեջանից կառավարվող ՖԲ էջերի վրա

19:39, 16 մարտ 2020

Հայկական անուն-ազգանունով պրոֆիլ կա՝ Valeri Avetisyan, ամենայն հավանականությամբ կոտրված էջ է, որը կառավարվում է Ադրբեջանից: Այս պրոֆիլը հատկապես վերջին օրերին «վերաորակավորվել է» և կեղծ լուրեր է տարածում Հայաստանում և Արցախում կորոնովիրուսի իրավիճակի մասին (https://www.facebook.com/profile.php?id=100013309209106): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Մինչ այդ կենտրոնացած էր զինվորականների, զինված ուժերի հետ ասոցացվող մարդկանց դեմ ակնհայտ կեղծ լուրերի տարածմամբ: Ընդ որում, սրան կարելի է հանդիպել մեծ թվով հայաստանյան, արցախյան, սփյուռքի խմբերում, որտեղ քիչ չեն նմանատիպ կոտրված պրոֆիլները: Պատկան մարմինների ուշադրությանն եմ ներկայացնում այս ու նմանատիպ էջերը, որոնք այս պահին էլ խուճապ, ակնհայտ սուտ, կեղծիք պարունակող նյութեր են տարածում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր