00:00:00

Ազգային ժողովը հատուկ նիստում կքննարկի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը

18:24, 16 մարտ 2020

Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: ՀՀ կառավարությունը Հայաստանում 30 օրով արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել մարտի 16-ի նիստում: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակազմին խնդրել է պատրաստվել ԱԺ հատուկ նիստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր