00:00:00

100 տարին մեկ Երկիր մոլորակ է գալիս Մեծ Հիվանդությունը

16:32, 16 մարտ 2020

Կա մի տեսություն, ըստ որի յուրաքանչյուր 100 տարին մեկ մեր մոլորակի վրա համաճարակ է բռնկվում:  Կարելի է ասել, որ սա պատահականություն է, բայց ժամանակագրական ճշգրտությունը մտահոգիչ է:  Շատ հետազոտողներ կարծում  են, որ ներկայիս կորոնավիրուսի համաճարակը ևս նման է նախորդ դարերի իրադարձություններին: Օրինակ՝ 1720 տարի: Եվրոպան խորտակվեց <<Բուբոնիկ Ժանտախտ>>-ի համաճարակի մեջ, որը  հայտնի է նաև  <<Մարսելի ժանտախտ>> անունով:  Աղետալի ժանտախտը հանգեցրեց 100․000 մարդու մահվան: 1820 թվական: 1720 թվականի համաճարակից ուղիղ հարյուր տարի հետո տեղի է ունեցել խոլերայի առաջին համաճարակը:  Այն սկսվել է Ասիայի երկրներից՝ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Թաիլանդում:  Հետաքրքիր է, որ այս համաճարակից նույնպես մահացել է մոտ 100․000 մարդ:
1920 թվական: Ամենամեծ զոհեր արձանագրած վարակ, որը հայտնի է<< Իսպանկա>> անվամբ։ Այս գրիպով հիվանդացել է ռեկորդային թվով մարդ՝ մինչև մեկ միլիարդ:  Մահացել  է 100 միլիոն մարդ:  Սա մարդկության պատմության մեջ ամենամահացու պանդեմիան է: 2020 թվական: Չինաստանում սկսվեց նոր կորոնավիրուսի համաճարակ, որը տարածվեց Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և այլ երկրներում:  Ավելի քան 152,428 մարդ վարակված է, ավելի քան 5720 մարդ մահացել է:  Բայց ամեն օր իրավիճակը գնալով վատանում է: Ամենավատն այն է, որ ճանապարհորդությունները ու ժամանակակից տեխնոլոգիաներն արագացնում են վիրուսի տարածումը ամբողջ աշխարհում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր