00:00:00

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Էրեբունի» ԲԿ-ում

16:16, 16 մարտ 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նա նշեց, որ ներկա դրությամբ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը՝ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգելու հարց օրակարգում չկա։ Հիշեցնենք, որ մարտի 7֊ի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանումով եւ ինքնազգացողության վատացումով։ Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր