00:00:00

Ոստիկաններն ու ՊԵԿ ծառայողները Թուրքիայից Հայաստան եկած քաղաքացու մոտ մեթամֆետամին են հայտնաբերել

15:27, 16 մարտ 2020

Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։ Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։   https://www.youtube.com/watch?v=8ZFZViSKK-U&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր