00:00:00

Փողոցում վաճառվող մթերքը կարող է պարունակել վիրուսային տարրեր

15:00, 16 մարտ 2020

Երեւանի քաղաքապետարանից զգուշացնում են․ «Հարգելի քաղաքացիներ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր   Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն: Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր