00:00:00

Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ․ Աշոտյան

13:43, 16 մարտ 2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ: Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին: Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ: Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը: Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն: Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ: Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն: Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է "պորցիա-պորցիա" տեղեկացնե՞լ ժողովրդին: Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն: Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից: Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր