00:00:00

Երևան–Էջմիածին ճանապարհատվածում ստուգում են քաղաքացիների ջերմությունը․ ուղիղ միացում՝ Էջմիածնից

13:18, 16 մարտ 2020

Այս պահին Էջմիածնի 27 ճանապարհներից բաց են միայն երեքը: Բաց է Վաղարշապատ-Երևան ճանապարհահատվածը, Մասիս տանող ճանապարհահատվածը և Աշտարակ տանող ճանապարհահատվածը: Tert.am-ի հաղորդմամբ՝ չնայած բաց ճանապարհահատվածների՝ մեքենաները դժվարությամբ են մուտք և ելք կատարում, քանի որ բոլորը ջերմաչափում են անցնում: Ավելի հեշտ է քաղաք մտնելը, քան քաղաքից դուրս գալը: Հիշեցնենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի, որի մեծամասնությունը փոխկապակցված է «Էջմիածնի դեպքի» հետ: Ստուգումներ անցկացնողներից մեկը Tert.am-ին հայտնեց, որ Էջմիածինի ելքերի ստուգումները սկսվել են գիշերվանից, իսկ շարժը ակտիվացել է վաղ առավոտյան, սակայն Էջմիածին մտնող քաղաքացիները ստուգում չեն անցել: https://www.youtube.com/watch?v=pCvJ04NGauE&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր