00:00:00

CCTV-ն անդրադարձել է Գ. Ծառուկյանի՝ Չինաստանի իշխանությանն ուղղված նամակին

12:57, 16 մարտ 2020

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն, լուրերի թողարկման ընթացքում անդրադարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին` արտասահմանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հղած ուղերձներին, որոնք վերաբերում են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարի առաջընթացին: CCTV-ի հեռուստատեսային անդրադարձի մեջ տեղ է գտել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նամակը՝ ուղղված Չինաստանի բարձրագույն ղեկավարությանը: ԲՀԿ ղեկավարը նշել է, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ և նախագահ Սի Ծինփինի ղեկավարությամբ՝ Չինաստանի կառավարությունը մեծ հաջողությամբ անցկացրել է աննախադեպ կանխարգելիչ միջոցառումներ՝ կարճ ժամանակահատվածում արդյունավետորեն վերահսկելով համաճարակի տարածումը: https://www.youtube.com/watch?v=dqEzpPV7510&fbclid=IwAR3XQK9UXo_7UuYz0Rx9tMauWNWjzCC0uSRxwmiEyRqtRz9RHpjCWzGoaO4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր