00:00:00

Դադարեցրեք ինֆորմացիոն պատերազմը պետության ու իշխանության դեմ․ Դավիթ Սանասարյան

12:42, 16 մարտ 2020

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ճգնաժամային իրավիճակներում քաղաքական հակառակորդները ժամանակավոր դադար են հայտարարում։ Բազում են դեպքերը, երբ անգամ իրար հետ պատերազմող կողմերն են հանունի համար ժամանակավորապես հրադադար հայտարարում։ Նմանատիպ իրավիճակ է լինում նաև կենդանական աշխարհում. աղետների ժամանակ կանոնները փոխվում են։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ Հայաստանում իրար չսիրելով հանդերձ՝ իրար նկատմամբ թույն չտարածենք, ատելության խոսքին վերջ տանք ընդհանրապես, բայց գոնե հիմա, այս դժվարին շրջանում, ի՞նչն է խանգարում, որ ապատեղեկատվություն չտարածենք, չճշտված ինֆորմացիայով հավաստիացումներ չանենք։ Ինչպես թշնամու հետ հնարավոր պատերազմում ենք կողք կողքի կռվելու հանուն անվտանգության ու հաղթանակի, այնպես էլ հիմա պետք է կռիվ տանք համաճարակի դեմ՝ իրար հարգելով, իրար օգնելով, գոնե՝ չխանգարելով։ Դադարեցրեք ինֆորմացիոն պատերազմը պետության ու իշխանության դեմ, դուք պետության մի մասն եք։ Սերն ամենահզոր ուժն է, ես սիրում եմ բոլորիդ։ #ՈչԱտելությանը #ՀանունՍիրո#ՀանունԲոլորի, ինչպես նաև #ՄնաՏանը»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր