00:00:00

Արտակարգ դեպք Էջմիածնում․ կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին ծեծել են

12:13, 16 մարտ 2020

Hraparak.am-ի տեղեկություններով՝ օրերս Էջմիածնում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ մասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ ծեծի ենթարկել։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանությունից, մեզ ասացին, որ մարմնական վնասվածք հասցնելու դեպք Էջմիածնում եղել է մարտի 14-ին, դրա առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Սակայն ոստիկանությունից չմանրամասնեցին՝ ինչ դեպքի մասին է խոսքը։ Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը երեկ ասել էր, որ այդ կնոջն անձնական վիրավորանքներ հասցնելու համար զրույց է ունեցել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 30-ն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ քննարկում են, թե արդյոք Հանրապետությունում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Հ․Գ․ Հոդվածը Hraparak.am-ինն է, խնդրում ենք այն չգողանալ, այլ լրատվամիջոցներով չտարածել, իսկ տարածելու բուռն ցանկության դեպքում գոնե զգուշացնել, ստանալ մեր համաձայնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր