00:00:00

ՄԻՊ-ի հորդորը՝ քաղաքացիներին

09:41, 16 մարտ 2020

Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝  [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով: Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր