00:00:00

Որ բանկերն են հետաձգել վճարումների ժամկետները

03:27, 16 մարտ 2020 Տնտեսություն

«Մոգո» ՈՒՎԿ-ն ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է մարտ ամսվա մարումները տեղափոխել ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: «Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է օգտվել առցանց բանկային ծառայություններից և անկանխիկ վճարամիջոցներից: «Արդշինբանկ»-ն իր հերթին հորդորում է օգտվել ստեղծված բանկային գործարքների իրականացման բազմաթիվ տարբերակներից, որոնց միջոցով հնարավոր է 24/7 ռեժիմով իրականացնել կոմունալ վճարումներ, փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, արժույթի փոխանակում առանց Բանկ այցելելու: «Ամերիաբանկ»-ը սակայն առհասարակ հետաձգում է վճարումների ժամկետները: Մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի: Բանկի հայտարարությունը բոլոր մանրամասներով կարող եք կարդալ այստեղ: «IDBank»-ն էլ խորհուրդ է տալիս գործարքները կատարել հեռահար տարբերակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր