00:00:00

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ ընդհանուր թիվը 28-ն է

22:09, 15 մարտ 2020

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով հաստատված 28 դեպք կա։ Այս մասին րոպեներ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա տեղեկացրեց, որ հաստատված դեպքերից 18-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակիցներն են։ Վարչապետը հայտնեց, որ այսօր ժամը 23:00-ից Էջմիածին քաղաքի բոլոր մուտքերը կփակվեն, կմնա երեքը։ «Պետք է խնդրենք էջմիածինցիներին, որպեսզի ժամը 23.00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվեն միայն 3-ից, մնացածը կփակվեն։ Մենք տեղում ջերմաչափում կանենք, եւ նրանք, որոնք ջերմություն կունենան կխնդրենք ինքնամեկուսացում անել։ Առաջինը Վաղարշապատ-Երեւան ճանապարհն է, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկանական կետ։ Երկրորդը Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհն է եւ երրորդը՝ Վաղարշապատ-Մասիս ճանապարհը։ Մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն։ Պայմանը հետեւյալն է. տեղում ջերմաչափում կիրականացվի, ով ջերմություն կունենա, կխնդրենք ինքնամեկուսացվել»,-ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ առավոտից կլինեն քննարկումներ, թե ինչ այլ միջոցառումներ կան, որ պետք է կիրառվեն. «Այս պահին մեր տպավորությունն այն է, որ հավելյալ միջոցներ, այնուամենայնիվ, պետք է ձեռնարկենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր